Մայր Աթոռ Սբ. Էջմիածինը Հայաստանեայց Եկեղեցւոյ հոգևոր և վարչական կեդրոնն է եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նստավայրը:
Մայր Տաճարը հիմնադրուեր է Տեառն Մերոյ Յիսուս Քրիստոսի Իջմամբ և կառուցուեր է Հայոց առաջին Հայրապետ Ս. Գրիգոր Լուսաւորիչի ու Տրդատ Գ թագաւորի կողմէն 303 թուականին, որպէս հայ ժողովուրդի ու անոր հաւատի յաւերժութեան խորհրդանիշ: Աշխարհի ամբողջ Հայերը զայն կ’ընդունին որպէս ուխտավայր:
Սուրբ Գրիգոր Լուսաւորիչը Մայր Տաճարի վայրը ընտրեց ըստ իր տեսիլքին: Ան իր երազին մէջ տեսաւ Աստուծոյ «Միածին» Որդին, որ երկինքէն իջաւ եւ ոսկէ մուրճով հարուածեց գետինը՝ ցոյց տալով այն վայրը ուր պէտք է կառուցուեր Էջմիածինի Սուրբ Տաճարը: Հետեւաբար Տաճարը կոչուեցաւ Էջմիածին, որ բառացի կը թարգմանուի՝ այն վայրը որ Աստուծոյ Միածին Որդին իջաւ:
Եկեղեցւոյ պատմութիւնը ամփոփող պատմական յուշարձանները, թանգարանները, գրադարանները և լոկ Մայր Տաճարը կը ներկայացնեն բազմադարեայ հարուստ պատմութիւն մը: Մայր Աթոռ Ս. Էջմիածինը պատասխանատու է թէ՛ Եկեղեցիի և թէ Եկեղեցւոյ նուիրաբերուած մշակութային արժեքներու պահպանութեան համար:
Հայաստանեայց եկեղեցւոյ բազմազան բաժիններու և ծրագրերու գործունէութիւնը ուղղուած է դէպի մեր ներկան և ապագան: Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսի օրհնութեամբ և շնորհաշատ առաջնորդութեամբ Մայր Աթոռը կ’իրականացնէ սոցիալական, մշակութային և դաստիարակչական ծրագրեր Հայաստանի, ինչպես նաև սփիւռքի մէջ: