Հայոց Ցեղասպանության Զոհերի Սրբադասման Կարգ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում
ԷՋՄԻԱԾԻՆ. Ապրիլի 23-ին, Հայ առաքելական եկեղեցին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում կատարելու է Հայոց Ցեղասպանության զոհերի սրբադասման կարգ` հանդիսապետությամբ Ծայրագույն Պատրիարք և Կաթողիկոս Ամենայն Հայոց Գարեգին Բ.-ի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա.-ի: Սա խոշորագույն իրադարձություն է հայ ժողովրդի պատմության մեջ, քանզի Հայ առաքելական եկեղեցին վերջին անգամ սրբադասման կարգ կատարել է 400 տարի առաջ:
Արարողությունը կենդանի կհեռարձակվի Հայաստանի և աշխարհի խոշորագույն հայկական եկեղեցիներում` միավորելով միլիոնավոր հայերի ողջ աշխարհում: Արարողության և ամբողջ աշխարհում դրա հեռարձակման հետ կապված բոլոր ծախսերը հոգում է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը: Արարողության սկիզբը Երևանի ժամանակով ժամը 17:00-ին է, ավարտը՝ ժամը 19:15-ին` խորհրդանշելով Հայոց Ցեղասպանության իրագործման տարեթիվը:
«Սրբադասման կարգը միտված է մեր զոհերի հիշատակը վերափոխելու ուժի ու եռանդի մեր ազգի հոգևոր կյանքում, Աստծո և ժողովրդի առջև մեր արդար ուղին լուսավորելու և ուղորդելու մեզ դեպի արդարություն և սրբազան նպատակներ», ասաց Վեհափառ Հայրապետը:
Արարողությունն ուղիղ հեռարձակմամբ կարող եք դիտել հետևյալ կայքէջերով` www.agbu.am, www.agbu.org կամ www.armeniangenocide100.org և հետևյալ ժամերին.
Մոնրեալ, Թորոնտո, Միսիսոկա, Օտտավա, Լավալ, Համիլտոն, Սենթ Քեթրինզ, Վինձոր – 9:00 AM; Քելգրի, Էդմոնթոն – 7:00 AM; Վանկուվեր – 6:00 AM
Երևան – 5:00 PM; Բեյրութ – 4:00 PM; Փարիզ – 3:00 PM; Նյու Յորք – 9:00 AM; Լոս Անջելոս – 6:00 AM