Նոյեմբեր 4, 2019-ին, Ծայրագոյն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի գահակալութեան 20-ամեակի առիթով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինի միաբանութեան անդամները, որոնց շարքին է նաեւ՝ այս առիթով Գանատայէն Հայաստան ժամանած Գանատահայոց Թեմի բարեխնամ Առաջնորդ Գերաշնորհ Տէր Աբգար եպիսկոպոս Յովակիմեանը, այցելեցին Վեհարանը և Նորին Սրբութեանը փոխանցեցին իրենց որդիական շնորհաւորանքները: